Մետաքսի ճանապարհի տեղական մշակույթ
Մշակութային տուրիզմը Սևծովյան ավազանի Մետաքսի ճանապարհին
SILC — Մետաքսի ճանապարհի տեղական մշակույթի նախագծի ընդհանուր նպատակն է խթանել տնտեսական և սոցիալական զարգացումը Սևծովյան գոտու ամբողջ տարածքում և ուժեղացնել Մետաքսի ճանապարհի ժառանգությանը վերաբերող զբոսաշրջության զարգացումը և զբոսաշրջային ձեռնարկատիրական համագործակցությունը: Հիմնական առանցքը, որի շուրջ գործելու են ծրագրի գործողությունները, ծրագրի ուսումնասիրության տարածքների շրջանակներում Մետաքսի ճանապարհի մշակութային ժառանգությանն առնչվող Զբոսաշրջային գիտելիքների պաշարի ստեղծումը և ընտրված շրջաններում Մետաքսի ճանապարհի մշակութային ոտնահետքի ներուժի գնահատումն է՝ ուղղված զբոսաշրջային աճին, միջտարածաշրջանային համագործակցությանը և միջսահմանային գործընկերությանը:



Սևծովյան ավազանի 2014-2020 թվականների համատեղ գործառնական ծրագիր
Ծրագրի գերակայությունն է խթանել բիզնեսը և ձեռնարկատիրությունը Սևծովյան ավազանի ծրագրի շրջանակներում, իսկ հատուկ նպատակային գերակայությունն է համատեղ կերպով խթանել բիզնեսը և ձեռնարկատիրությունը զբոսաշրջային և մշակութային ոլորտներում:
ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԱԿԵՏԸ
Ծրագիրը կենտրոնանում է Սևծովյան ավազանի տարածաշրջանում Մետաքսի ճանապարհի մշակութային ցանցի վրա, մի տարածաշրջան, որն ունի հարուստ մշակութային ժառանգություն:
ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ
Ծրագրի գլխավոր նպատակն է վերլուծել մշակութային զբոսաշրջության չօգտագործված հնարավորությունները, որոնք գոյություն ունեն Մետաքսի ճանապարհի երկայնքով` ըստ ծրագրի ուսումնասիրության տարածաշրջանների, և բացահայտել Մետաքսի ճանապարհի մշակութային ժառանգության վրա հիմնված նոր զբոսաշրջային ձեռնարկատիրական ցանցեր ստեղծելու հեռանկարները:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Այս նախագծից բխող հավելյալ նշանակությունն այն է, որ զբոսաշրջային և մշակութային ոլորտներում բիզնեսի և ձեռնարկատիրության համատեղ խթանման միջոցով այն կստեղծի և կհիմնի ավելի ուժեղ միջսահմանային բիզնես հնարավորություններ, ընդհանուր ձեռնարկատիրական լեյբլ, ինչպես նաև փոխանցելի միջսահմանային գիտելիքներ ծրագրի ուսումնասիրության տարածաշրջանների զբոսաշրջային և մշակութային ոլորտներում՝ ապահովելով կայուն և կենսունակ զբոսաշրջային արտադրանք, որը կնպաստի և կզանազանի /կդիվերսիֆիկացնի/ տվյալ տարածքում զբոսաշրջային առաջարկը:
Մետաքսի ճանապարհի քարտեզագրում և մշակութային հետք
Որոշել, քարտեզագրել և խթանել Մետաքսի ճանապարհի մշակութային ոտնահետքը և զբոսաշրջության աճի ներուժը: Այնուհետև տեղական ձեռներեցության զարգացմանը աջակցելու համար ստեղծել տեղական մշակույթի և զբոսաշրջային ձեռներեցության միջսահմանային, միջտարածաշրջանային ցանց՝ հիմնված Մետաքսի ճանապարհի ժառանգության վրա: Վերջապես, Մետաքսի ճանապարհի ներուժի տեղակայման հիման վրա մշակել և խթանել մշակութային և զբոսաշրջային ձեռնարկատիրական լեյբլ:
Տեղական մշակութային և զբոսաշրջային ձեռնարկատիրության միջսահմանային, միջտարածաշրջանային ցանցի ստեղծում
SILC ծրագրի նպատակն է զարգացնել նման ցանցեր և տալ արտոնություններ տեղական /լոկալ/ ձեռնարկատերերին օգտագործելու տնտեսական դրական ազդեցությունները և այլ աևտրաարդյունաբերական հետևանքները: Ցանցային կապը կապահովվի օնլայն հարթակի միջոցով, որը հասանելի և հեշտ կլինի կրկնօրինակել նաև այլ ոլորտներում: SILCNECT-ի թիրախային խմբերը տեղական զբոսաշրջային և մշակութային ձեռնարկատերերն են: Գործընկերային հարաբերությունները կաջակցեն Մետաքսի ճանապարհի մշակութային զբոսաշրջության զարգացմանը և կամրապնդեն միջսահմանային բիզնես հնարավորությունները զբոսաշրջային և մշակութային ոլորտներում:
SILCNECT լեյբլ
Մետաքսի ճանապարհի տեղական մշակույթների հիման վրա մշակութային և զբոսաշրջային ձեռնարկատիրական լեյբլի մշակում և խթանում: Լեյբլը նպատակ ունի մետաքսի ճանապարհի երթուղիներում զարգացնել մշակութային, ֆինանսական և զբոսաշրջային կենսական կարևորության կապեր գործընկերների շրջանում: SILCNECT լեյբլը կլինի ճանաչելի և հաստատված լեյբլ՝ ընդգծելու և խթանելու համար ներգրավված տարածքների կարևոր մշակութային, պատմական և աշխարհագրական առանձնահատկությունները:
SILC գործընկերներ
Common Borders. Common Solutions.
